Բաքուն իր ներկայիս գործողություններով փորձում է ստուգել Հայաստանի, Արցախի իշխանությունների, ռուս խաղաղապահների, Մոսկվայի, միջազգային հանրության արձագանքը:
Այս փոքրիկ արցախյան գյուղի մասին մարդկանց մեծ մասը երբևիցե չէր լսել՝ մինչև երեկվա օրը, երբ թշնամին այն վերցրեց առանց մի կրակոց և շարունակեց առաջխաղացումը:
Մեր տարածաշրջանում կա՛մ ռուսական, կա՛մ թուրքական դոմինանտություն կարող է լինել։ Ընդ որում. Արևմուտքը, ՌԴ–ի դեմ պայքարի շրջանակներում, կողմ է թուրքական դոմինանտությանը։
Կարո՞ղ է Նիկոլը թուրքին ապուշի տեղ է դրել, երբ ասում է, որ եթե մենք անպաշտպան ու գրկաբաց գնանք նրան ընդառաջ, ապա նա կհաստատի խաղաղության ժամանակաշրջան, կբերի լիքը ինվեստիցիաներ, ու բոլորս կապրենք չաղ ու բախտավոր:
ՀՀ ԱԺ նախագահ կոչեցյալը մեկնել է Ինդոնեզիայի Բալի կղզի, ինչ-որ «հույժ կարևոր» համաժողովի, որտեղ «որոշվելու» են Հայաստանի ինքնիշխանության և Արցախի հարցերը։
Ադրբեջանցիների դիրքերի առաջ գալն ու ՊՆ-ի հայտարարության իմաստը չհասկացողներին պարզ բացատրեմ՝ կատարվում է սահմանազատման ու սահմանագծման գործընթաց, որի մասին կառավարությունը վախենում է պարզ հայտարարել:
Ահաբեկչական պետություններ ԱՄՆ-ը և Իսրայելը մարտի 1-ին Նաթանզի միջուկային օբյեկտին երկու շարք ծանր հարվածներից վեց օր անց՝ մարտի 7-ին, հարվածել են Իրանի միջուկային օբյեկտներից ևս մեկին՝ Սպահանում գտնվող
միջուկային օբյեկտին, ինչի հետևանքով այն լուրջ վնասվածքներ է ստացել: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ , տեղեկացրել է ISNA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ կենտրոնը մարտի 7-ին ենթարկվել է հրթիռակոծության, ինչի հետևանքով այն «լուրջ վնասվածքներ է ստացել»։
Ընդ որում, տվյալ պահին չի հաղորդվել ճառագայթային աղտոտման մասին։ Ինչ է պարզվել հետո՝ չգիտենք...